Աբխազիայի իրավապահ մարմինները շարունակում են Գուլրիփշի շրջանում զինված մարդկանց որոնումների համակարգված աշխատանքը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան։
«Իրավապահները շարունակում են որոնումները, իրավիճակը վերահսկվում է։ Աբախզիայի Զինված ուժերը ծառայությունն իրականացնում են սովորական ռեժիմով»,- ավելացրել է նա։
Ափսնի-իահյա մեդիա-ակումբի տեղեկացմամբ՝ անցած գիշեր ուժայինները որոնումներ են կատարել, խուզարկել տեղանքը, գործի դրել հետեւակ ջոկատներ, ավիացիա։
«Ազանտա գյուղի տարածքում դիվերսիոն խմբի առկայության մասին տեղեկություններից հետո ոտքի են հանվել բոլոր ծառայությունները, իրականացվում են որոնումներ։ Այժմ նրանց ներկայության որեւէ նշան այդ տարածքում չի հայտնաբերվել, բայց որոնումները շարունակվում են։ Իրականացվող աշխատանքների արդյունքում կարվեն համապատասխան եզրակացություններ»,- ասել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ռոբերտ Կիուտը։





























