ԱՄՆ-ի ընտրողները Ուկրաինայի, Իսրայելի և Չինաստանի հետ կապված խնդիրները լուծելու հարցում ավելի շատ վստահում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, քան նախագահ Ջո Բայդենին, ցույց է տալիս Bloomberg News and Morning Consult-ի հարցումը:
Այսպես, հարցվածների 46%-ն ասել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունների բարելավման հարցում վստահում է Թրամփին, մինչդեռ 34%-ն այս հարցում վստահություն է հայտնել նրա հակառակորդ Բայդենին։
Հարցվածների 20%-ը նշել է, որ չի վստահում նրանցից ոչ մեկին՝ Չինաստանի նկատմամբ արտաքին քաղաքականություն վարելու հարցում։
Ընդ որում, հարցվածների 45%-ը պատրաստ է Ուկրաինայի հետ կապված իրավիճակի կարգավորման հարցում վստահել Թրամփին, Բայդենը ստացել է 34%։ Սակայն հարցվածների 21%-ն ասել է, որ այդ հարցը լուծելու հարցում ոչ մի թեկնածու վստահելի չէ:
Մինչդեռ 43%-ը նշել է, որ Թրամփը կարող է օգնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը: 33%-ը կարծում է, որ Բայդենը կարող է այդ հարցը լուծել։
Սակայն, հարցվածների 24%-ը նշել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը լուծելու հարցում չի վստահում ո՛չ Թրամփին, ո՛չ էլ Բայդենին։
Bloomberg News and Morning Consult-ի հարցումը ներառել է յոթ նահանգներում 4922 գրանցված ընտրողների: Հարցումն անցկացվել է առցանց՝ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը և ունի մեկ տոկոսային կետի սխալի սահման։





























