Գերմանիան կհասնի ՆԱՏՕ-ի նպատակին՝ 2024 թվականին պաշտպանության վրա ծախսելով ՀՆԱ-ի 2%-ը և նման ֆինանսավորման կարիք ունի նաև երկարաժամկետ հեռանկարում։ Այս մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ելույթ ունենալով Գերմանիայի զինված ուժերի կազմակերպած միջոցառմանը։
«Մենք այնպիսի զինված ուժերի կարիք ունենք, որը կկարողանա պաշտպանել մեր երկիրը»,- ասել է նա։ Կանցլերը հիշեցրել է, որ այդ նպատակով 2022 թվականին ձևավորվել է 100 միլիարդ եվրոյի Զինված ուժերի աջակցության հիմնադրամ: «Այսպիսով, 2024 թվականին մենք երեք տասնամյակի ընթացքում առաջին անգամ կհասնենք ՆԱՏՕ-ի 2 տոկոս թիրախին», - ասել Շոլցը:
Կարևոր է «այդ ծախսերը 2%-ի հասցնել երկարաժամկետ հեռանկարում», - հայտարարել է նա: «Այս խոստումը տեղին է, դա պայմանավորված է անվտանգության քաղաքականության ոլորտում նոր իրողությամբ»,- հավելել է կառավարության ղեկավարը։





























