ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է իր գործողություններով աշխարհը տանել դեպի երրորդ համաշխարհային պատերազմ և միջուկային հակամարտություն, այժմ աշխարհի համար ամենակարևոր սպառնալիքը ոչ թե գլոբալ տաքացումն է, այլ «միջուկայինը»։ Այս կարծիքն է հայտնել ամերիկացի առաջնորդի հակառակորդ, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
Իսպանալեզու Univision հեռուստաընկերությանը տված հարցազրույցում քաղաքական գործիչն ասել է, որ աշխարհում «ամբողջական խառնաշփոթ» է, և որ իր վարչակազմի օրոք «ոչ մի խնդիր» և պատերազմ չի եղել:
«Մենք որոշակի աշխատանք կատարեցինք, և այժմ ամեն ինչ սարսափելի է: Մենք կհայտնվենք համաշխարհային պատերազմի մեջ։ ԱՄՆ-ում ոչ կոմպետենտ ղեկավար ունենք։ Նա չի կարողանում իջնել բեմից, նա չի կարողանում գտնել աստիճանները, նա չի կարողանում նույնիսկ երկու նախադասություն ասել: Նա չի կարողանում խոսել: Եվ այս մարդը [պետք է] գործ ունենա [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի, [Չինաստանի նախագահ] Սի Ցզինպինի և այս բոլոր մարդկանց հետ, ովքեր հավանաբար չէին ասի, որ մենք նրանց դուրը գալիս ենք»,- ասել է Թրամփը։
Քաղաքական գործչի կարծիքով՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար ամենամեծ սպառնալիքը կարելի է համարել միջուկային հակամարտության հավանականությունը։ Միևնույն ժամանակ, Բայդենը «չգիտի, թե որն է միջուկային զենքը՝ որպես բանակցությունների վարման առաջնային միջոց»։ «Ամեն ինչ կարող է ավարտվել Երրորդ համաշխարհային պատերազմով: Երբ ես լսում եմ, որ մարդիկ խոսում են շրջակա միջավայրի մասին, թե ինչպես են օվկիանոսները 300 տարի հետո բարձրանալու դյույմի հարյուրերորդ մասով, և դա, իբր, սպառնալիք է: Սա սպառնալիք չէ։ Սպառնալիքը ոչ թե գլոբալ տաքացումն է, այլ միջուկային տաքացումը»,- հավելել է նախկին նախագահը։





























