Հետազոտողները պարզել են, որ չնայած հանածո վառելիքի օգտագործումից հրաժարվելու բոլոր կոչերին, կառավարությունները բառացիորեն ավելացնում են դրա արտադրությունը։
Տարիներ շարունակ գիտնականները պնդում էին հանածո վառելիքի օգտագործումը աստիճանաբար դադարեցնելու անհրաժեշտության մասին՝ մոլորակին փրկվելու հնարավորություն տալու համար: Մոնրեալի պայմանագրի ստորագրումը և համաշխարհային կառավարությունների հավաստիացումները վկայում են հանածո վառելիքի արտադրությունը նվազեցնելու խոստումների մասին: Սակայն իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է ստացվել, գրում է Futurism-ը։
ՄԱԿ-ը հրապարակել է նոր կլիմայական զեկույց՝ տեղին վերնագրված «The Production Gap Report», որտեղ ասվում է, որ չնայած բոլոր խոստումներին՝ երկրները «կեղծավորաբար շարունակում են հանածո վառելիքի արդյունահանումը»։ Խոսքը հատկապես վերաբերում է ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Սաուդյան Արաբիային։ Ավելին, հետազոտողները պարզել են, որ երկրները ոչ միայն քայլեր չեն ձեռնարկում հանածո վառելիքի արտադրության ծավալները նվազեցնելու համար, այլ բառացիորեն ավելացնում են դրա ծավալները, հաղորդում է Focus-ը։
Գիտնականները պարզել են, որ աշխարհի առաջատար նավթարտադրողները իրականում ավելի շատ հանածո վառելիք արդյունահանելու ճանապարհին են, քան երբևէ: Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, կառավարությունները բառացիորեն «կրկնապատկում են հանածո վառելիքի արդյունահանումը», որն իր հերթին կրկնակի խնդիր է ստեղծում մարդկության և մոլորակի համար:
Գաղտնիք չէ, որ հանածո վառելիքի նոր հանքավայրերի հորատումները փաստացի հակասում է ածխաթթու գազի արտանետումների կրճատմանը, քանի որ արտանետումների աղբյուրների կրճատումն ակնհայտորեն ամենաարդյունավետ մարտավարությունն է: Այնուամենայնիվ, «նավթային պետությունները» և նավթից կախված երկրները մինչև 2030 թվականը ավելի շատ հանածո վառելիք կարդյունահանեն, քան երբևէ: Այս եզրակացությանն են հանգել ՄԱԿ-ի հետազոտողները նոր զեկույցում։
Գիտնականները կանխատեսում են, որ այս տասնամյակի վերջին նավթի խոշորագույն արտադրողները կկրկնապատկեն այն ծավալները, որոնք ներկայումս համարվում են անվտանգ։ Նշենք, որ զեկույցում ներառվել է նաև նավթ արդյունահանող երկու տասնյակ խոշորագույն երկրների ցանկը, որտեղ ներառված են եղել նաև Հնդկաստանը, Բրազիլիան և Կանադան։ Ընդ որում, դրանցից 17-ը պարտավորվել են զրոյական արտանետումներ իրականացնել: Միևնույն ժամանակ գիտնականները նշել են չորս երկիր՝ Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Գերմանիան և Չինաստանը, որոնց արտանետումները, ակնհայտորեն, նվազում են և կշարունակեն նվազել, ենթադրում են գիտնականները:
Արդյունքում, գիտնականները հերթական անգամ հիշեցնում են մեզ, որ հանածո վառելիքի արդյունահանման ավելացումը իրականում շատ աղետալի ռազմավարություն է: Նախ՝ դա բացասաբար է անդրադառնում շրջակա միջավայրի վրա, և երկրորդ՝ հանածո վառելիքի պաշարները սահմանափակ են, և, հետևաբար, այն հուսալի աղբյուրհամարելը խիստ կասկածելի է։




























