Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության համաժողովի» շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ա. Խանի հետ: Տեղեկացնում  են  կառավարության մամուլի ծառայությունից:

Զրուցակիցները քննարկել են միջազգային արդարադատությանը և իրավունքին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ: