Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ։

«Ուրախ եմ ողջունել պետքարտուղար Բլինքենին և ԱՄՆ պաշտպանության նախարարին: «2+2» ձևաչափը առանցքային գործոն է Հնդկաստան-ԱՄՆ համապարփակ գլոբալ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման համար: Ժողովրդավարության, բազմակարծության և օրենքի գերակայության նկատմամբ մեր ընդհանուր հավատը գտնվում է մեր փոխշահավետ համագործակցության հիմքում: Հնդկաստան-ԱՄՆ գործընկերությունը գլոբալ բարօրության  ուժ է»,- գրել է Մոդին սոցիալական ցանցերում: