Forbes հանդեսի ռուսական խմբագրությունը առաջին անգամ հրապարակել է 50 ռուսաստանցիների ցանկը, որոնք մեծ հաջողությունների են հասել Ռուսաստանի սահմաններից դուրս: Կազմելով ցանկը` Forbes-ը չի տարանջատել ԽՍՀՄ-ից եւ Ռուսաստանից ներգաղածներին ՌԴ քաղաքացիներից:
Այսպես, ցանկում է հայտնվել Access Industries ամերիկյան ընկերության հիմնադիր Լեոնարդ Բլավատնիկը (4,7 մլրդ դոլար): 2-րդ տեղում է Ալիշեր Ուսմանովը` 4,4 միլիարդ, ապա Ալեքսեյ Մորդաշովը` 3,5 մլրդ: Ցանկում են նաեւ Վիկտոր Վեքսելբերգը, ռոման Աբրամովիչը եւ այլք:
Գիտնականների լավագույն տասնյակում է հայազգի երկրաբան Արտյոմ Օգանովը:
Մշակույթի գործիչների շարքում են Տիմուր Բեկմամբետովը, Վալերի Գերգիեւը, Դմիտրի Խվորոստովսկին, Յուրի Բաշմետը, Ֆյոդոր Բոնդարչուկը, հաղորդում է Rosbalt-ը:



























