ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային, ամենայն հավանականությամբ, կնվազի, և ԵՄ-ն պետք է քաղաքական պատրաստակամություն ցուցաբերի շարունակելու, անկախ ամեն ինչից, օգնություն ուղարկել, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը՝ Մալագայում Եվրոպական սոցիալիստների կուսակցության համագումարում:
Բորելն ասել է, որ ԵՄ-ն հնարավորություն ունի շարունակելու աջակցել Ուկրաինային, սակայն պետք է պատրաստ լինի այն հնարավորությանը, որ ԱՄՆ-ը չի կարող պահպանել ներկայիս մակարդակի իր ներդրումը:




























