ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ՝ մարտի դաշտում վերջին զարգացումները քննարկելու նպատակով, հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փեթ Ռայդերը։

«Նրանք նաև քննարկել են անվտանգության ոլորտում աջակցության առաջնահերթությունները և  Ուկրաինայի պաշտպանության հարցով հաջորդ կոնտակտային խմբի ծրագրերը, որը տեղի կունենա այս ամսվա վերջին: Երկու ղեկավարներն էլ խոստացել են սերտ կապ պահպանել»,- ասվում է Պենտագոնի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: