Իսրայելը համաձայնագիր է ստորագրել Ֆինլանդիային 317 միլիոն եվրոյով (339 միլիոն դոլարով) «Դավիթի պարս» հակահրթիռային պաշտպանության համակարգ վաճառելու մասին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության նախարարությանը։

«Դավիթի պարս» համակարգը մշակվել է նախարարությանը կից Իսրայելի հակահրթիռային պաշտպանության կազմակերպության, Միացյալ Նահանգների հակահրթիռային պաշտպանության գործակալության և գլխավոր կապալառու Rafael Advanced Defense Systems-ի կողմից:

Համակարգը որսում է բալիստիկ հրթիռներ, թևավոր հրթիռներ, ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր։