Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը կոչ է արել դադարեցնել Գազայի հիվանդանոցների ռմբակոծությունները։

«Դա մարտադաշտ չէ։ Վերակենդանացման բաժանմունքում գտնվող պացիենտները [շանս] չունեն։ Այլեւս թթվածին չկա, չկա ջուր, չկան դեղեր։ Այդ մարդիկ մահանում են»,- ասել է նա։ «Ես կարծում եմ, որ մենք գիտենք, որ ՀԱՄԱՍ-ը օգտագործում է իր հիվանդանոցները, որպեսզի թաքցնի ապստամբներին։ Բայց ցանկացած դեպքում, իմ կարծիքով, բոլոր տառապանքներն ու սարսափը, որոնք մենք տեսել ենք Իսրայելում հոկտեմբերի 7-ին, չպետք է կրկնվեն Գազայում։ Մենք իսկապես պետք է կանգնեցնենք դա եւ փորձենք լուծում գտնել։ Դուք չեք կարող բանակցություններ վարել ՀԱՄԱՍ-ի հետ, բայց կարող եք բանակցություններ վարել, օրինակ, Կատարի հետ»։