Նյու Մեքսիկոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդիկ ավելի հակված են հանուն ընդհանուր բարօրության վնաս հասցնել տղամարդկանց, քան կանանց: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Archives of Sexual Behavior ամսագրում:

Հետազոտողներն առաջ են քաշել հիպոթեզը, որ մարդիկ կարող են կողմնակալ լինել հասարակական կյանքում միջամտություններին աջակցելու հարցում, եթե դրանք կողմնակի վնաս են պատճառում մի սեռին մյուսի նկատմամբ:

Հետազոտողները երեք ուսումնասիրությունների շարք են անցկացրել՝ ավելի քան 200 ամերիկացիների մասնակցությամբ: Բոլոր փորձերը ներառում էին թեստավորում, որի ընթացքում մասնակիցները պետք է գնահատեին միջամտությունների վնասը:

Օրինակ՝ մասնակիցներին ներկայացվել է աշխատակիցների միջամտության ծրագիր, որն ուղղված է թունավոր աշխատանքային միջավայրի բարելավմանը: Նրանք պատահականորեն նշանակվել են երկու գենդերային պայմաններից մեկին, երբ տղամարդ կամ կին աշխատողները վնաս են կրել ծրագրի պատճառով: Մասնակիցներին խնդրել են գնահատել ծրագրի ընդունելիությունը:

Արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ հակված են դրսևորել գենդերային կողմնակալություն՝ տարբեր համատեքստերում նպաստելով տղամարդկանց դեմ ուղղված վնասին, քան կանանց: