Հետազոտությունը ցույց է տվել, որ ի հեճուկս կարծրատիպի, ձախլիկությունը կապված չէ տարածական ավելի լավ կողմնորոշման հետ։ Աշխատությունը հրապարակվել է Proceedings of the Royal Society B Biological Sciences ամսագրում։
Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) գիտնականները փորձ են անցկացրել. նրանք խնդրել են ավելի քան 420 հազար մասնակիցների 41 երկրներից խաղալ տեսախաղ, որը հետևում է նրանց նավարկելու կարողությանը: Ընտրանքում ձախլիկները կազմել են 9,94%, նրանց թվում ավելի շատ տղամարդիկ, ինչը համահունչ է նախորդ ուսումնասիրություններին: Վերլուծության մեջ ներառվել են միայն խաղի 11-րդ մակարդակի հասածների տվյալները։
Մասնակիցներին խնդրել են դիտել քարտեզը, որը ցույց է տալիս իրենց ներկայիս գտնվելու վայրը և այնուհետև նավով հնարավորինս արագ նավարկել նպատակային վայր: Վերլուծությունը ցույց է տվել, որ ձախլիկները աջլիկներից ոչ լավ ու ոչ վատ են կատարել խաղի առաջադրանքները։
Որոշ անվստահելի ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ձախլիկները կարող են ավելի լավ կողմնորոշվել վիրտուալ և իրական կյանքի խաղերում: Բացի այդ, ձախլիկներն ավելի հաճախ են հաջողության հասնում պրոֆեսիոնալ սպորտում, որը պահանջում է արագ և ճշգրիտ արձագանքներ: Այնուամենայնիվ, դժվար է եղել հաստատել կամ հերքել ձախլիկների բնածին տաղանդը տարածական կողմնորոշման մեջ, քանի որ տարբեր երկրներում ձախլիկության տարածվածությունը տարբեր է: Նոր հետազոտության հեղինակներն օգտագործել են 41 երկրների մեծ թվով մասնակիցների տվյալները, ուստի նրանց բացահայտումները բավականին վստահելի են:




























