Միջատների 2 մլն տեսակներ շուտով կարող են անհետանալ, վկայում է նոր ուսումնասիրությունը, տեղեկացրել է Plos One-ը։

Առաջատար հետազոտող Աքսել Հոչկիրհը Լյուքսեմբուրգի բնական պատմության ազգային թանգարանից ասել է. «Մեր հետազոտությունն ընդգծում է, որ միջատները նույնպիսի սպառնալիքի տակ են, ինչպես եւ մյուս տաքսոնները։ Եվ քանի որ դա կենդանիների ամենահարուստ խումբն է մեր մոլորակում, դրանով պետք է զբաղվել»։

Երկիր մոլորակի կենդանիների 97 տոկոսն անողնաշարավորներն են։ Այդ խմբի մոտ 90 տոկոսը կազմում են միջատները։ Դրանք կենսականորեն կարեւոր էկոհամակարգային ծառայություններ են մատուցում՝ փոշոտում են գյուղատնտեսական մշակաբույսերը, վերամշակում սննդանյութերը ընդերքում եւ քայքայում մնացորդները։ «Առանց միջատների մեր մոլորակը գոյատեւել չի կարողանա»,- ասել է Հոչկիրհը։

Թիմն ուսումնասիրել է եվրոպական բոլոր տեսակները, որոնք մտցված են Կարմիր գրքի մեջ։ Նրանք հայտնաբերել են, որ անողնաշարավորների եվրոպական տեսակների 24 տոկոսը անհետացման սպառնալիքի առջեւ է կանգնած։

Մրգերը, բանջարեղենները եւ ընկույզները կախված են փոշոտողներից եւ ընդերքի օրգանիզմներից, որոնք ապահովում են նրա բերրիությունը։ Մթերային մշակաբույսերի 75 տոկոսը կախված է փոշոտողներից, իսկ մթերքների 95 տոկոսը ուղիղ կամ անուղղակի միջոցով ստացվում է ընդերքից, որի լավ վիճակի համար պատասխանատու են նաեւ անողնաշարավորները։

Փոշոտողներն ապահովում են մաքուր ջուրը, քանի որ առողջ բուսական էկոհամակարգերը պահում են ջրային ուղիների մաքրությունը։ 1990-ականներից գլոբալ մանգրային ծածկույթը, որը ապահովվում է միջատների փոշոտման շնորհիվ, կրճատվել է մոտ 35 տոկոսով։

Երաշտը եւս սպանում է միջատներին, որոնք ապրում են ընդերքում։ Ջերմային սթրեսը եւ դրա անուղղակի հետեւանքները հանգեցնում են միջատների պոպուլյացիայի անհետացման եւ ընդերքի, որտեղ ապրում է բոլոր տեսակների կեսից ավելին, կենսաբազմազանության կրճատման։