Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հայտարարել է իր կառավարության հրաժարականի մասին։ Դա արվել է նոր գումարման Սեյմի (խորհրդարանի ստորին պալատի) առաջին նիստում, հայտնում է RAR գործակալությունը։

«Ես մտադիր եմ հրաժարական տալ՝ համաձայն խորհրդարանի կանոնների», - ասել է Մորավիեցկին։

Երեկոյան նախագահական նստավայրում պետության ղեկավար Անջեյ Դուդան նրան նոր կաբինետ ձեւավորելու լիազորություն կտա, ինչի համար հատկացված է 14 օր։