Ամերիկյան հետախուզության աշխատակիցները կրակ են բացել երեք անհայտ անձանց վրա, ովքեր փորձել են ներխուժել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թոռնուհուն տեղափոխող մեքենան։ Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների ներկայացուցչին։
Նրա խոսքով՝ գործակալները, որոնց հանձնարարվել է պաշտպանել նախագահի թոռնուհի Նաոմի Բայդենին, կիրակի ուշ երեկոյան տեսել են, թե ինչպես են երեք մարդ ջարդում մեքենայի պատուհանը։ Գործակալներից մեկը կրակ է բացել, սակայն կրակոցներից ոչ ոք չի տուժել, հայտնում է գործակալությունը։ Երեք հոգի, ովքեր փորձել են մեքենա ներխուժել, կարողացել են փախչել։
Ինչպես նշում է AP-ն, Վաշինգտոնում 2023 թվականին մեքենաների գողությունների զգալի աճ է նկատվում։





























