ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդունել է պետդեպարտամենտում տարաձայնությունների առկայությունը այն մոտեցման պատճառով, որին կողմնակից է նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմի հարցում, տեղեկացրել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով պետդեպարտամենտի աշխատակիցներին ուղարկված էլեկտրոնային նամակին։

«Ոմանք դեպարտամենտում կարող են համաձայն չլինել այն մոտեցումներին, որոնց կողմնակիցն ենք մենք, կամ կարող են կարծիքներ ունենալ այն մասին, թե ինչը կարող ենք մենք անել ավելի լավ»,- հեռուստաալիքը մեջբերել է Բլինքենի խոսքերը։

Նա տեղեկացրել է, որ Վաշինգտոնում կազմակերպվում են հատուկ համաժողովներ այդ տարաձայնությունները քննարկելու համար, իսկ ամբողջ աշխարհում ԱՄՆ ներկայացուցչություններում «անկեղծ բանավեճեր» են վարվում,՝ իմանալու համար «հակառակ կապն ու գաղափարները»։

Նամակում Բլինքենը նշել է, որ «պետք է շատ ավելին արվի», որպեսզի «նվազեցվեն խաղաղ պաղեստինցիների տառապանքները»։