Իրավիճակն Ուկրաինայի հակամարտության գոտում բարդ է, ինտենսիվ մարտերը շարունակվում են, նշել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը՝ ժամանելով դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպմանը։ Այս թեմայով իր ելույթում նա ոչ մի անգամ «հարձակում» բառը չի արտաբերել։

«Ես մտադիր եմ բարձրացնել նաեւ Ուկրաինայի թեման։ Ինտենսիվ մարտերը շարունակվում են, իրավիճակը մարտադաշտում մնում է բարդ, ուստի մենք պետք է շարունակենք մեր ինտենսիվ աջակցությունն Ուկրաինային»,- ասել է նա։