Ռումինիայում բացվել է F-16 կործանիչների օդաչուների պատրաստման միջազգային ուսումնական կենտրոն ՆԱՏՕ այլ երկրների եւ գործընկեր երկրների, այդ թվում Ուկրաինայի համար։
Ուսումնական կենտրոնը Ֆետեշտիում (Ռումինիայի հարավ-արեւելք) նպատակ ունի բարձրացնել ՆԱՏՕ անդամների միջեւ օպերատիվ համատեղելիությունը եւ ավելի լավ պատրաստել ռազմական դաշինքը Արեւելյան Եվրոպայում եւ Սեւծովյան տարածաշրջանում «բարդ խնդիրների լուծմանը», տեղեկացրել է Ռումինիայի պաշտպանության նախարարությունը։
Նշվել է, որ ամերիկյան արտադրության հզոր ինքնաթիռները կմատակարարվեն Նիդեռլանդների թագավորական ՌՕՈւ-ի կողմից, իսկ կործանիչներն արտադրող Lockheed Martin-ը կտրամադրի հրահանգիչներ եւ կապահովի տեխնիկական սպասարկումն ուսումնական կենտրոնում։





























