Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել հիվանդանոցներին Իսրայելի հասցրած հարվածները համարել հանցագործություններ։

«Չնայած հրեական պետության ներկայացուցիչների հայտարարություններին, որ ՀԱՄԱՍ-ը հիվանդանոցներն օգտագործում է որպես «կենդանի վահան», «ոչ մի ներկայացված փաստարկ չի արդարացնում հիվանդանոցներին եւ շտապօգնության մեքենաներին միջազգային հումանիտար օգնությունից զրկելը»,- նշել է իրավապաշտպան կազմակերպությունը։

HRW-ն հղում է կատարում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որի համաձայն՝ նոյեմբերի 12-ին զոհվել է առնվազն 521 մարդ Իսրայելի Պաշտպանության բանակի՝ Գազայի բուժհաստատություններին հասցրած հարվածների հետեւանքով։ ՄԱԿ տեղեկատվության համաձայն, որը մեջբերում է HRW-ն, արդեն նոյեմբերի 10-ին Գազայում չէր աշխատում բոլոր բուժհաստատությունների երկու երրորդը։ Կլինիկաներում չեն բավականացնում պարզ սարքավորումներն ու դեղամիջոցները, եւ վիրավորներին վիրահատում են առանց ցավազրկման։

Կազմակերպությունը կոչ է արել Իսրայելի կառավարությանը «անհապաղ կանգնեցնել գրոհները բուժհաստատությունների դեմ»... Իրավապաշտպանները կարծում են, որ պաղեստինկան խմբավորումները պետք է խաղաղ բնակիչներին չօգտագործեն որպես «կենդանի վահան», իսկ Իսրայելի դաշնակից երկրները, այդ թվում ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան եւ Գերմանիան, պետք է հրաժարվեն ռազմական օգնություն ցուցաբերել նրան, մինչեւ որ Իսրայելը դադարեցնի խախտումների կատարումը։