ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Գազայի հիվանդանոցները «պետք է պաշտպանված լինեն», քանի որ իսրայելական զորքերը շարունակում են հարձակվել պաղեստինյան անկլավում գտնվող բժշկական հաստատությունների վրա՝ պնդելով, որ ՀԱՄԱՍ-ը դրանք օգտագործում է որպես թաքստոց, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Այս հայտարարությամբ ԱՄՆ նախագահը պատասխանել է Գազա քաղաքի գլխավոր բժշկական կենտրոնի՝ «Ալ-Շիֆա» հիվանդանոցում ճգնաժամի վատթարացման մասին հաղորդումներին, որը մի քանի օր շրջափակված և պաշարված է իսրայելական զորքերի կողմից:

Ալ-Շիֆա հիվանդանոցի գործունեությունը դադարեցվել է վառելիքի, սննդի և ջրի պակասի պատճառով։