Վաշինգտոնում ի պաշտպանություն Իսրայելի զանգվածային երթ է տեղի ունենում, հայտնում են ամերիկյան և իսրայելական լրատվամիջոցները։
«Իսրայելի համար» երթի կազմակերպիչներն ակնկալում են, որ Վաշինգտոնի Ազգային մոլում անցկացվող միջոցառման մասնակիցների թիվը կկազմի մինչև 100 հազար մարդ, հաղորդում է Fox News-ը։
Ընդ որում, ըստ Times of Israel-ի, երթին մասնակցում է 200 հազար մարդ։
Երթին մասնակցում էին հայտնի ամերիկացի քաղաքական գործիչներ։
Նրանց թվում է Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը, ով ասել է, որ «երբ ՀԱՄԱՍ-ն ասում է «գետից մինչև ծով», նրանք նկատի ունեն, որ ամբողջ ժամանակակից Իսրայելը պետք է լինի հրեաներից ազատ տարածք լինի»:
Երթի մասնակիցների թվում էր նաև Բայդենի վարչակազմի հակասեմիտիզմի դեմ պայքարի խոսնակ Դեբորա Լիպստադտը:
«Որպես նախագահ Բայդենի և փոխնախագահ Հարիսի և Միացյալ Նահանգների կառավարության ներկայացուցիչ, ես կարող եմ ձեզ առանց վարանելու ասել՝ անկախ Սպիտակ տանը կամ Կոնգրեսում կուսակցական կամ քաղաքական համոզմունքներից, ինչպես տանը, այնպես էլ արտերկրում: Այս կառավարությունը հրեաների ատելության դեմ ուս ուսի է կանգնած»,- ասել է նա:





























