Հարավարեւելաասիական պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրների պաշտպանության նախարարները Գազայում անհապաղ հրադադարի եւ Մյանմայում ճգնաժամի երկարաժամկետ լուծման կոչ են արել Ջակարտայում տարածաշրջանային հանդիպման ժամանակ, տեղեկացրել է Reuters-ը։

Ինդոնեզիայի պաշտպանության նախարար Պրաբովո Սուբինատոն հայտարարել է, որ իր երկիրը խորապես անհանգստացած է Գազայում իրավիճակի վատթարացմամբ, հատկապես «ահավոր» հումանիտար իրավիճակով։

Այս շաբաթ Վաշինգտոն այցելելով՝ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից պահանջել է ավելին անել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի պատերազմին վերջ դնելու համար։

Մալայզիայի պաշտպանության նախարար Հաջի Մոհամեդ բեն Հաջի Հասանը կրկնել է հրադադարի կոչերը՝ նշելով, որ Մալայզիան դատապարտում է ահաբեկչությունը։

Այս տարի ԱՍԵԱՆ-ի նախագահը լինելով՝ Պրաբովոն նաեւ գործընկերներին կոչ է արել հասնել առաջընթացի Մյանմայում ճգնաժամի խաղաղ լուծման հարցում։