Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ կառավարությունը հաղթում է արժեզրկման դեմ պայքարում, հայտնում է Reuters-ը։

«Մենք սկսում ենք հաղթել արժեզրկման դեմ պայքարում և կարող ենք անցնել մեր տնտեսական ծրագրի հաջորդ մասին, այն է՝ բրիտանական տնտեսության երկարաժամկետ աճին», - ասել է Հանթը։

Նոյեմբերի 22-ին Հանթը պետք է թարմացված տեղեկություն տրամադրի պետական ​​բյուջեի մասին, որը, իչպես ակնկալվում է,  կներառի բիզնես ներդրումները խրախուսող միջոցառումներ: