ՆԱՏՕ-ն կփոխարինի 1980-ական թվականների սառը պատերազմիժամանակվանից սպառազինության մեջ գտնվող  հնացած AWACS հետախույզ ինքնաթիռների տորմիղը  Boeing 737 կոմերցիոն ինքնաթիռի ռազմականացված տարբերակով:

«Վեց նոր Boeing E-7A Wedgetail ինքնաթիռների արտադրությունը կսկսվի առաջիկա տարիներին, ընդ որում, սպասվում է, որ առաջին ինքնաթիռը պատրաստ կլինի շահագործման մինչև 2031 թվականը», - ասվում է դաշինքի հաղորդման մեջ։

Գործարքը, ամենայն հավանականությամբ, կկազմի մի քանի միլիարդ եվրո, սակայն դաշինքը նոր ինքնաթիռի արժեքի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել: