Իսրայելական ԶԼՄ-ների մի շարք նմանատիպ հաղորդումներ վկայում են այն մասին, որ Գազայում պատանդ պահվող զգալի թվով երեխաների և կանանց ազատ արձակելու պայմանավորվածություն կարող է ձեռք բերվել մի քանի օրվա ընթացքում, գրում է Times of Israel-ը:

Ենթադրվում է, որ նման գործարք կկնքվի Գազայում մարտական գործողություններում 3-5 օր դադար տալու, ինչպես նաև իսրայելական բանտերում պահվող որոշ պաղեստինցի կանանց և անչափահասների ազատ արձակման դիմաց։

Ավելի վաղ Reuters-ը տեղեկություն էր հրապարակել՝ վկայակոչելով քաթարցի պաշտոնյային, որն ասել էր, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է նման գործարքի, սակայն Իսրայելը դեռ չի արձագանքել։