ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ հանդիպումից հետո ասել է, որ առաջնորդները «շոշափելի քայլեր» են կատարել ճիշտ ուղղությամբ։
«Այսօր նախագահ Սի Ծինպինը և ես շոշափելի քայլեր կատարեցինք ճիշտ ուղղությամբ, և այն փաստարկները, որոնք ես ներկայացրել եմ ողջ ընթացքում, մնում են ուժի մեջ», - ասել է նախագահը X սոցիալական մեդիայի (նախկին Twitter) գրառման մեջ:
Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ ԱՄՆ-ն մրցելու է Չինաստանի հետ և կշարունակի պաշտպանել ազգային անվտանգության շահերը։





























