Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան շուտ է դուրս եկել հոկտեմբերի 26-27-ին ընթացած Եվրոպական խորհրդի նիստից (Բրյուսել), հոկտեմբերի 27-ի երեկոյան նրան տեսել են Կաունասում, բասկետբոլի մրցախաղին, տեղեկացրել է Delfi-ն։
Պորտալի տեղեկացմամբ՝ այն պահին, երբ օտարերկրյա ԶԼՄ-ները հայտարարել էին Բրյուսելում հանդիպման ավարտի մասին, Spartanas ինքնաթիռը, որում Լիտվայի նախագահն էր, արդեն օդում էր։
Մասնավորապես, The Guardian-ի լրագրողները տեղեկացրել են, որ նիստը պաշտոնապես ավարտվել է բելգիական ժամանակով ժամը 14.18-ին, բայց Նաուսեդայի եւ նրա պատվիրակության ինքնաթիռը Բրյուսելից թռել էր 14.03-ին եւ Վիլնյուսում վայրէջք կատարել Լիտվայի ժամանակով 17.48-ին։
Նույն օրը ժամը 20.00-ին Կաունասում սկսվել էր բասկետբոլի մրցախաղը «Ժալգիրիսի» եւ «Վալենսիա Բասկետի» միջեւ, որը Նաուսեդան եւ նրա կինը՝ Դիանան, դիտել են «Ժալգիրիս արենայում»»։
Լիտվայի նախագահի մամուլի քարտուղար Ռիդաս Յասյուլենիսը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Նաուսեդան շտապում էր, որ հասնի բասկետբոլի մրցախաղին։





























