ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի տեղակայումը Միջերկրական ծովում՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում, նրանց հնարավոր հարձակումների համար խոցելի է դարձնում։ Այս կարծիքին են եկել իրանցի զինվորականները, ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։
«Մեր ռազմական պաշտոնյաները կարծում են, որ մեր տարածաշրջանի մոտ ամերիկյան ավիակիրների տեղակայումը ԱՄՆ-ի ուժեղ կողմը չէ, այլ այն հասանելի [թիրախ] է դարձնում», - ասել է նա՝ բրիտանական Financial Times (FT) թերթին։ «Դա, ավելի շուտ, հնարավոր հարձակումների նկատմամբ նրանց ավելի խոցելի է դարձնում»,- հավելել է նախարարը։
Աբդոլլահյանը, ըստ FT-ի, ասել է, որ Վաշինգտոնը Թեհրանին հնարավոր հարվածով չի սպառնացել, եթե լիբանանյան «Հեզբոլլահ» շիա շարժումը (բրիտանական կառավարության կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն) լայնածավալ հարձակում սկսի Իսրայելի վրա։ Իրանի արտգործնախարարը կրկին ԱՄՆ-ին մեղադրել է այն բանի մեջ, որ վերջինս Թեհրանին «զսպվածություն ցուցաբերելու» կոչ է արել, մինչդեռ Վաշինգտոնն իրենք աջակցում են Իսրայելին, ինչը հանգեցնում է էսկալացիայի։
«Պատերազմն արդեն տարածվել է տարածաշրջանում»,- կարծում է Աբդոլլահյանը։ «Այն փաստը, որ Եմենի բանակը հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվում է օկուպացված տարածքների վրա (նկատի ունի Իսրայելին), նշանակում է, որ պատերազմը սկսել է սրվել։ «Այն փաստը, որ «Հեզբոլլահ»-ը կռվում է իսրայելական երրորդ բանակի դեմ, ցույց է տալիս, որ պատերազմն արդեն ընդլայնվել է»,- հավելել է նա։





























