Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասել է, որ իր շունը կծել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելենին շուրջը հավաքված մեծ թվով մարդկանց պատճառով, գրում է Exxpress թերթը։ 

Քաղաքական գործիչը հինգշաբթի աշխատանքային այցով ժամանել է Քիշնև։ Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին, երբ առաջնորդները զբոսնում էին Մոլդովայի նախագահի վարչակազմի շենքի բակում։ Վան դեր Բելենը փորձել է շոյել շանը, և նա կծել է նրա ձեռքը։ Ավելի ուշ, հանրապետության խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի հետ հանդիպմանն Ավստրիայի նախագահին նկատել են վիրակապված ձեռքով։

«Մոլդովայի Հանրապետության նախագահն անմիջապես ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար և ասել, որ «չափազանց շատ մարդիկ են եղել», ասվում է հրապարակման մեջ։

Ինչպես РИА Новости-ին հայտնել է Ավստրիայի նախագահի գրասենյակի ներկայացուցիչը, վան դեր Բելենը ստացել է փոքր վերք, այն մշակվել է, և այժմ հանրապետության ղեկավարն իրեն լավ է զգում։