ԱՄՆ պաշտպանության նախարարությունն արդեն սկսել է ուկրաինացի օդաչուներին F-16 ինքնաթիռներ վարելու ուսուցումը, հայտնել է Պենտագոնը։
«Պաշտպանության նախարարությունն արդեն ներգրավված է վարժանքների անցկացման մեջ՝ օգնելու ուկրաինացի օդաչուներին պատրաստվել F-16 ինքնաթիռներով թռիչքներին», - ասվում է հաղորդագրությունում։
Դրանում նշվում է, որ միաժամանակ լուծվում է Ուկրաինային այդ ինքնաթիռների պահեստամասեր տրամադրելու հարցը։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հիշեցրել է, որ այս տարվա սկզբին Պետդեպարտամենտը հայտարարել էր իր պատրաստակամության մասին՝ հավանություն տալ երրորդ կողմի կողմից ամերիկյան արտադրության F-16 ինքնաթիռների տեղափոխմանն Ուկրաինա։ Նիդեչլանդները, Դանիան և Նորվեգիան հայտարարել են մատակարարումներ իրականացնելու մտադրության մասին։
Որպեսզի ուկրաինացի օդաչուները հաջողությամբ շահագործեն F-16-ը, նրանք վերապատրաստում են անցնում ԱՄՆ-ում և Եվրոպայում ինչպես թռիչքների շահագործման, այնպես էլ սպասարկման ոլորտում, նշել է Պենտագոնը:
Առանց պահեստամասերի, F-16 կործանիչները, որոնցով ուկրաինացիները կթռչեն, կարող են շարքից դուրս գալ ընդամենը մի քանի ամսում, ըստ ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի ձեռքբերման և լոգիստիկայի հարցերով Բիլ Լա Պլանտի:
«Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»,- ասել է նա։ «Եվ եթե այլ երկրները պահեստամասեր չտրամադրեն, մենք կգտնենք և կտրամադրենք դրանք»։





























