Բելառուսի զինվորականները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին նռնականետ են նվիրել` Գոմելում տեղակայված 1868-րդ հրետանային զենքի բազա կատարած այցի ժամանակ։

«Առաջին [նախագահին] տրվել է նռնականետ», հաղորդում է Пул Первого Telegram ալիքը։ Զինվորականները նշել են, որ դա Լուկաշենկոյի զինանոցը համալրելու համար է։

Երկրի ղեկավարը ծանոթացել է զենքի պահպանման պայմաններին և ստուգել արտադրամասերը, որտեղ ռազմական օպտիկա և հրաձգային զինատեսակներ են վերանորոգում, մասնավորապես՝ վերանորոգում են ինքնագնաց հաուբիցներ Гвоздика, Акация, Гиацинт թնդանոթ, Василек։ 

«Մենք պետք է զբաղվենք երկաթբետոնի ներմուծման փոխարինմամբ։ Այն գնելը չափազանց թանկ է: Լարեք արդյունաբերությունը»,- նշել է Լուկաշենկոն։