ԱՄՆ-ի դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի նախընտրական շտաբը քննարկում է չինական TikTok սոցիալական ցանցում գրանցվելու հնարավորությունը՝ երիտասարդ ընտրողներին 2024 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում ներգրավելու համար։ Այս մասին հայտնում է Axio պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։

Նա նշում է, որ Բայդենի շտաբը դեռ չի օգտվում հարթակից և փորձել է ընտրողների վրա ազդել TikTok-ում գրանցված բլոգերների և Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչների միջոցով։ Ինչպես հայտնում է Axios-ը, Դեմոկրատական ​​կուսակցության մի քանի պաշտոնյաներ վերջերս ստեղծել են TikTok էջեր՝ փորձելով դրանով գրավել  երիտասարդ սերունդների ուշադրությունը, որոնց ձայնը գալիք ընտրություններում դեմոկրատների համար հատկապես կարևոր է։ 

Չինական սոցիալական ցանցում էջեր են ստեղծել ամերիկյան մի քանի նահանգների դեմոկրատ նահանգապետեր՝ Գրետչեն Ուիթմար (Միչիգան), Գևին Նյուսոմ (Կալիֆորնիա), Ջոշ Շապիրոն (Փենսիլվանիա), ինչպես նաև Նյու Ջերսիի սենատոր Քորի Բուկերը և Նյու Յորքի սենատոր Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը: «Ես փորձում եմ հասնել բոլորին, որտեղ էլ որ նրանք լինեն: Այդ իսկ պատճառով ես ասացի, որ անհրաժեշտ է ներկա լինել բոլոր հարթակներում և ակտիվ լինել դրանցում՝ որպես իմ վարչակազմի աշխատանքի մի մաս»,- ասել է Շապիրոն՝ պորտալին տված հարցազրույցում։

Ըստ Axios-ի՝ Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչները խուսափում են TikTok-ից օգտվելուց՝ մտավախություն ունենալով, որ ՉԺՀ-ի իշխանությունները, իբր, հավելվածի միջոցով կարող են մուտք գործել հաշիվների սեփականատերերի անձնական տվյալներ։ Դեմոկրատները տարբեր տեսակետներ ունեն այս սոցիալական ցանցում գրանցվելու գաղափարի վերաբերյալ։