Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իրենից մեծ ջանքեր են պահանջվում, որպեսզի ռազմական գործողություններն  Ուկրաինայից չանցնեն բելառուսական տարածք։

«Ես խաղաղ մարդ եմ, և ամեն ինչ կանեմ, որ պատերազմ չլինի։ Սա մեզ համար շատ արդիական է: Գիտե՞ք՝ այս պատերազմը շարունակվում է ցանկապատի հետևում։ Եվ ինձանից շատ ջանք է պահանջվում, որպեսզի այն չհատի սահմանն այստեղ»,- ասել է Լուկաշենկոն՝ Բելառուսի հարավում գտնվող Գոմելում հանդիպելով Кристалл ոսկերչական ընկերության աշխատակիցների հետ:

Երկրի ղեկավարի խոսքերը մեջբերում է Belta լրատվական գործակալությունը։

«Գիտեք, ես այլ մտահոգություն չունեմ, միայն թե ձեզ լավ լինի։ Եվ եթե յուրաքանչյուրդ գոնե մի քիչ, մի միլիմետր ավելացնեք (ձեր աշխատանքում), մենք նորմալ կապրենք։ Եթե ​​երկու միլիմետր լինի, մենք հարուստ կլինենք։ Ամեն ինչ կախված է միայն մեր ժողովրդից։ Մենք ամեն ինչ ունենք»,- ընդգծել է Լուկաշենկոն։