Ուրբաթ ամերիկյան Կոլորադոյի նահանգի դատավորն ընդունել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցել է 2021թ. հունվարի 6-ի խռովությանը Կապիտոլիումի դեմ հարձակման ժամանակ, բայց մերժել է նրան նահանգում ընտրությունների փրայմերիզին թույլ չտալու փորձը, քանի որ պարզ չէ, թե արդյոք ընդունելի է Քաղաքացիական պատերազմի ժամանակների Սահմանադրության լրացումը, որն արգելում է խռովարարներին պետական պաշտոններ զբաղեցնել, տեղեկացրել է АР-ն։
Հայցում նշվել էր, որ Թրամփի՝ հարձակման հետ կապված գործողությունները հակասում են լրացման 14-րդ կետին, որը թույլ չի տալիս պաշտոն զբաղեցնել այն անձանց, ովքեր «մասնակցել են խռովությանը կամ ապստամբությանը»։
Օկրուգային դատավոր Սառա Ուոլեսի որոշումն արդեն երրորդն է վերջին շաբաթվա ընթացքում՝ ուղղված Թրամփի ընտրություններին մասնակցությանը՝ լրացման 3-րդ հոդվածին համապատասխան։ Անցած շաբաթ Մինեսոթայի նահանգի գերագույն դատարանը որոշել էր, որ Թրամփը կարող է մնալ փրայմերիզի ընտրաթերթիկում, քանի որ քաղաքական կուսակցությունները թեկնածուի միանձնյա ընտրության իրավունք ունեն։
Ուոլեսն իր որոշման մեջ նշել է, որ կարծում է, որ Թրամփն իսկապես «մասնակցել է հունվարի 6-ի խռովությանը» եւ մերժել է նրա փաստաբանների փաստարկներն այն մասին, որ նա պարզապես զբաղվել է խոսքի ազատությամբ։ Սովորաբար դա բավական էր լինում, որպեսզի նա որակազրկվեր 3-րդ հոդվածով, բայց դատավորն ասել է, որ չի կարող անել դա նախագահի թեկնածուի հանդեպ։
«Դատարանը չի ցանկանում ընդունել այն պարզաբանումը, որը որակազրկում է նախագահի թեկնածուին՝առանց այն հստակ եւ անսխալ ցուցման, որ այդպիսին է երրորդ բաժնի մտադրությունը»,- գրել է դատավորը 102 էջից բաղկացած որոշման մեջ։




























