Ռումինիայի քաղաքապետների այսօր` hոկտեմբերի 25-ին, Մայր աթոռ սուրբ Էջմիածին այցելության ժամանակ անդրադարձ է կատարվել հայ եւ ռումին ժողովուրդների բարեկամական ու եղբայրական հարաբերություններին:

NEWS.am-ին Մայր աթոռի մամլո դիվանից հայտնեցին, որ հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը իր խոսքում ընդգծել է, որ նման ջերմ հարաբերությունների վկայությունն ու երաշխիքն է այն իրողությունը, որ Հայ Եկեղեցին ու հայ ժողովուրդն իր համայնքով Ռումինիայում ունեն երկար եւ ուրույն պատմություն, եւ հայ ժողովրդի դարավոր այս ներկայությունը կերտել է հարուստ մշակութային ժառանգություն: Կարեւորելով նման փոխադարձ այցելությունների անհրաժեշտությունը` որպես երկու ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունների պահպանման երաշխիք` Նաթան Սրբազանը նշել է, որ հաջորդ տարի  կտոնախմբվի Սուչավայի հայոց վանքի 500-ամյակը:  վստահություն հայտնելով, որ այն իրապես պետք է լինի ոչ միայն հայ, այլեւ ռումին հավատացյալ ժողովրդինը: