Այսօրվանից` հոկտեմբերի 25-ից, որոշ ժամանակով դադարեցվել է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության եթերը:
Այս կապակցությամբ հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«ԳԱԼԱ» հեռուստաընկերությունն այսօր ի կատար է ածում ՀՀ Վճռաբեկ դատարանի վճիռը եւ ապամոնտաժելով հեռարձակող սարքավորումները՝ դրանք տեղափոխում է քաղաքի կենտրոնական հեռուստաաշտարակ:
Հիշեցնենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց «ԳԱԼԱ» հեռուստաընկերության փաստաբանի վճռաբեկ բողոքը՝ ուժի մեջ թողնելով ՀՀ վերաքննիչ դատարանի 26.04.2011թ.-ի որոշումը, որով հեռուստաընկերությանը պարտավորեցնում էր ապամոնտաժել իր հեռարձակող հեռուստասարքավորումները Գյումրիի հին հեռուստաաշտարակի վրայից»:




























