Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման առաջնորդ Զիյադ ալ-Նահալան հեռուստաուղերձում ասել է, որ հոկտեմբերի 7-ին պատանդ վերցված իսրայելցի զինվորները ազատ կարձակվեն միայն իսրայելական բանտերից բոլոր պաղեստինցիներին ազատելու դիմաց, հայտնում է AP-ն։
Նա հավելել է, որ Իսրայելը «ի վերջո ստիպված կլինի համաձայնության գալ՝ բոլորը բոլորի հետ փոխանակելու համար»։
Ենթադրություններ կան, որ «Իսլամական ջիհադ»-ը կարող է պատանդ պահել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից առևանգված 240 պատանդներից մոտ 40-ին։ Պարզ չէ, թե քանի զինվորական է գերի ընկել և թե արդյո՞ք զինյալները պահեստային զինվորներին ռազմագերի են համարում։





























