Նյու Յորքում Իսրայելի հետ կապված ռեստորանները ենթարկվում են հարձակումների։ Հոկտեմբերի 7-ից հետո Պաղեստինի կողմնակիցների ցույցերը վերաճել են բոյկոտի կոչերի, իսկ հանգստյան օրերին դրանք հանգեցրել են ֆիզիկական բռնության, գրել է Haaretz-ը։
Շաբաթ օրը հանրահայտ իսրայելական Lehamim ցանցի մասնաճյուղը Նյու Յորքում ենթարկվել է հարձակման պաղեստինամետ ակտիվիստների կողմից, որոնք հակաիսրայելական մակագրություններ են արել։ Նրանք անգամ շենքի պատուհանն են կոտրել։
Դրանից մեկ օր առաջ ինտերնետում հայտնվել էր քարտեզ, որի վրա նշված էին Նյու Յորքի բոլոր «սիոնիստական» ռեստորանները։ Ցուցակի հեղինակը պաղեստինցի բլոգեր Հանի Օսմանն է, որը օգտագործել է 57 «քորոց» Google Maps-ում՝ նշելու համար իսրայելական եւ հրեական ռեստորանները։ Դրանք բոյկոտի եւ ցույցերի վայրերն էին։ Դրանից հետո քարտեզը հանվել է։




























