Նոյեմբերի 25-ին Արմավիր քաղաքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

«Նիստին մասնակցել են կուսակցության Արմավիրի մարզի տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, համայնքապետեր, պատգամավորներ և կուսակցության վարչության անդամներ։

Քննարկվել են կուսակցության գործունեությանն առնչվող հայեցակարգային և գաղափարախոսական բնույթի հարցեր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղենիշային ելույթով»,- նշվում է հաղորդագրության մեջ։