Այսօր՝ նոյեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Ստեփանավանի ոլորաններից մեկում հսկայական ծառը կոտրվել ու ընկել է ճանապարհով ընթացող Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայի վրա, ու ճանապարհը երկկողմանի փակվել է:
Ժամանել են փրկարարական խումբն ու պարեկները, տարածքը սահմանազատվել է և քաղաքացիների հետ տապալված ծառը հեռացրել են մեքենայի վրայից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Պարեկային ծառայությունը պարզում է Chevrolet Volt-ի վարորդի ինքնությունը:
Ստեփանավանի ոլորաններից մեկում հսկայական ծառը կոտրվել ու ընկել է ճանապարհով ընթացող մեքենայի վրա

Հասանելի է
русскийՏեղադրություն



























