«Զանգ» շարժման բերման ենթարկված անդամները ազատ են արձակվել։ Այս մասին տեղեկանում ենք «Զանգ» շարժման տելեգրամյան ալիքից։
Նշենք, որ ավելի վաղ ոստիկանությունը բռնի և ոչ համաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց «Զանգ» շարժման 6 անդամների, որոնք իրազեկող երթ էին իրականացնում Սարյան փողոցով։ Նաեւ առգրավեց ակցիայի մասնակիցների վրանը, որը փորձելու էին տեղադրել Հանրապետության հրապարակում:
Նախաձեռնությունը վաղը 19:00-ին կրկին ակցիա կիրականացնի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ փորձելով վրան տեղադրել Հանրապետութհան հրապարակում:





























