Նոյեմբերի 26-ին, ժամը 19.36-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Նորաշեն գյուղում հայտնաբերվել է 34-ամյա Սարգիս Բադալյանի դիակը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա Նորաշեն-Արթիկ ճանապարհի գազալցակայանի մոտ վրաերթի է ենթարկվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վրաերթ կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: