Ավտոտրանսպորտի բոլոր տեսակների շարժը Ռազմավիրական ճանապարհով, որը ՌԴ-ն կապում է Վրաստանի եւ Հայաստանի հետ, ժամանակավորապես դադարեցվել է վատ եղանակի պատճառով, տեղեկացրել է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ վարչությունը։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատացման եւ ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ անցման ապահովման անհնարինության հետ կապված, ինչպես նաեւ հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հրահանգները, արգելվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների տեղաշարժը Վլադիկավկազ քաղաք - Լարս բնակավայր տեղամասում 2023թ. նոյեմբերի 27-ի ժամը 12.10-ից, մինչեւ հատուկ կարգադրություն»,- տեղեկացրել է գերատեսչությունը Թելեգրամ-ալիքում։