Օտտավայի համալսարանը (ԱՄՆ) չորս խորհուրդ է տվել, թե ինչպես կենտրոնանալ աշխատանքի վրա, այս մասին հաղորդվում է ուսումնական հաստատության կայքում։

Առաջին խորհուրդը հարմարավետ աշխատանքային տարածք ստեղծելն է: Համապատասխան ուսումնական տարածքը կարող է ուսման և աշխատանքի տրամադրություն ստեղծել, կարևոր է գտնել սենյակ կամ վայր, որը կօգտագործվի բացառապես աշխատանքի կամ ուսման համար։ Երկրորդ բանը, որն օգնում է կենտրոնանալ, գործիքային երաժշտություն լսելն է։ Այնուամենայնիվ, կարևոր է լսել երաժշտություն և ոչ թե երգեր, այլապես այն կարող է հակաարդյունավետ դառնալ:

Երրորդ խորհուրդը շեղումներից խուսափելն է: Կարևոր է ձեր ուսման կամ աշխատանքի վայրից հեռացնել շեղող բոլոր աղբյուրները, օրինակ՝ կարող եք ներբեռնել մի ծրագիր, որն արգելափակում է որոշակի կայքեր կամ հավելվածներ որոշակի ժամկետով:

Բացի այդ, եթե դուք դժվարանում եք կենտրոնանալ ձեր ուսման կամ աշխատանքի ընթացքում, կարող եք փորձել լոլիկի մեթոդը: Դա ժամանակի կառավարման տեխնիկա է արտադրողականությունը բարձրացնելու համար: Պետք է աշխատել կարճ փուլերով՝ 25 րոպե աշխատանք, ապա հինգ րոպե ընդմիջում, որի ընթացքում ակտիվության ամբողջական փոփոխություն է անհրաժեշտ։