Հայաստանում ազգային օպերատորի կողմից «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրամիջոցներին հետևելու համար նավիգացիոն սարքեր օգտագործելու համար» Համաձայնագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պետք է զգալի տուգանք նշանակվի: Այս մասին Ազգային ժողովում Եվրասիական և տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ՝ նոյեմբերի 27-ին, ասաց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Աշոտ Մուրադյանը։
Նրա խոսքով՝ ոչ պատշաճ աշխատանքը, որը չի հանգեցնում մաքսատուրքերի վճարման և ոչ սակագնային կանոնների խախտումների, 30 հազար դրամի չափով տուգանք կենթադրի։
«Մաքսատուրքերի և ոչ սակագնային կանոնների խախտման դեպքում տուգանքը կկազմի առնվազն 100 հազար դրամ»,- պարզաբանեց Մուրադյանը։
Եթե մեկ ամսվա ընթացքում խախտումը կրկնվի ավելի քան երկու անգամ, ապա օպերատորը կզրկվի կարգավիճակից։
Համեմատաբար կարճ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից դրական կարծիք է ստացել։





























