Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Փարիզը անհանգստացած է իրանական միջուկային ծրագրի զարգացման հետ կապված՝ տարածաշրջանում լարվածության պայմաններում։ Այս մասին նշվել է Ելիսեյան պալատի հայտարարությունում։
«Պետության ղեկավարը հիշեցրել է, որ Ֆրանսիան մտահոգ է Իրանի միջուկային ծրագրի զարգացման ներկա հետագծի հետ կապված՝ տարածաշրջանային անկայունության համատեքստում»,- նշվել է հաղորդագրությունում։
Մակրոնը եւ Գրոսին ընդգծել են, որ Թեհրանը պետք է լրիվ ծավալով փոխգործակցի ԱԷՄԳ-ի հետ եւ միջազգային հանրությանը երաշխավորի, որ իրանական միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի։





























