Երեքշաբթի առավոտյան էտալոնային մակնիշների նավթի գինը բարձրանում է մեկ օր առաջվա էժանացումից հետո։
Brent մակնիշի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 80,10 դոլար, ինչը 12 տոկոսով բարձր է նախորդ օրվա ցուցանիշից։ Երեքշաբթի այդ գնանշումները իջել են 60 սենթով (0,7 տոկոս)՝ մեկ բարելը 79,98 դոլար։
WTI-ի հունվարյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում ավելացել են 10 սենթով եւ կազմել մեկ բարելը 74,96 դոլար։ Անցած օրվա արդյունքներով՝ դրանք իջել են 68 սենթով՝ մեկ բարելը 74,86 դոլար։





























