Եվրամիությունը Ուկրաինային ներկա պահին ընդհանուր մեկ միլիոն արկից տրամադրել է մոտ 300 000-ը, հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Բրյուսելում, ՆԱՏՕ նիստի ժամանակ, տեղեկացրել է Reuters-ը։
Միջոցառման շրջանակում ելույթ ունենալով լրագրողների առջեւ՝ Կուլեբան կոչ է արել ավելի սերտորեն համաձայնեցնել Ուկրաինայի եւ ՆԱՏՕ պաշտպանական ճյուղերը, որպեսզի Կիեւի համար ապահովվեն մատակարարումներ, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանին հաղթելու համար։ «Մենք պետք է ստեղծենք եվրատլանտյան ընդհանուր գործընկերություն պաշտպանական արդյունաբերությունում»,- ասել է Կուլեբան՝ ավելացնելով, որ դա կապահովի ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ՆԱՏՕ երկրների անվտանգությունը։
Կուլեբան նաեւ տեղեկացրել է, որ «արդյունավետ հանդիպում է ունեցել Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարի հետ։ Սլովակիայի նորընտիր նախագահ Ռոբերտ Ֆիցոն խոստացել է դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային, չնայած ավելի ուշ նշել է, որ չի արգելի զենքի գնումները մասնավոր ընկերություններից։
«Նա մեկ անգամ եւս հաստատել է, որ Սլովակիան կշարունակի գործադրել ուկրաինական ծանր տեխնիկայի տեխնիկական սպասարկման կենտրոնը։ Զենք արտադրող ուկրաինական եւ սլովակյան ընկերությունների միջեւ պայմանագրերը կշարունակվեն»,- ասել է Կուլեբան։





























